Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սևանա լճի մակարդակը 2026 թվականի հունիսի 1-7-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 3 սմ-ով և կազմել՝ 1900.61 մ (07.06.26թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 16 սմ-ով, իսկ 2026 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 39 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը 2026 թվականի հունիսի 1-7-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 11.295 մլն.մ³, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից հունիսի 7-ը ներառյալ՝ 103.156 մլն.մ³:

72