
Մենք իրավունք չունենք ոչ մի քառակուսի մետր կառուցապատում ունենալ եղած կանաչ տարածքների վրա՝ քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ:
«Էսպիսի կառուցապատում ոչ մի տեղ չեք տեսնի: Հատկապես, երբ խոսքը Կենտրոնի մասին է, երբ Կենտրոնը գերկառուցապատված է»,- նշեց Հայկ Մարությանը և Կենտրոնում կառուցապատման շարունակականությունը որակեց հանցագործություն:
Քաղաքապետը ևս մեկ անգամ կարևորեց այն հանգամանքը, որ կանաչի պակասի պատճառով մարդիկ են մահանում թոքերի քաղցկեղից և այլ հիվանդություններից, նաև ընդգծեց, որ մեզ մոտ էկոլոգիան շատ վատ վիճակում է:
Հիշեցնենք, որ քաղաքապետն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ խոսեց Մաշտոցի պուրակում կատարվող շինարարության, ծառահատման շուրջ ծավալված խոսակցությունների մասին, անդրադարձավ իր աշխատավարձին և պարզաբանեց իր եկամուտների մասին խոսակցությունները:
Հայկ Մագոյան