Նոյեմբերի 1-ին լրանում է հայ անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի 149-ամյակը։

Օրվան նվիրված` Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը «Հիկարի» հայ-ճապոնական գիտական, կրթական, մշակութային կենտրոնի հետ կիրականացնի «Խաղաղության կռունկներ» միջոցառումը, որի շրջանակում կկազմակերպվի կոմպոզիտորի` մանկուց սիրված օրիգամիների և սեփական բաղադրատոմսով կակաոյի պատրաստում:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

«Խաղաղության և հաղթական մաղթանքներով օրիգամիները կպատրաստվեն արցախցի փոքրիկների կողմից և կուղարկվեն առաջնագիծ, իսկ կակաոյի վաճառքից գոյացած հասույթը կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Միջոցառումը տեղի կունենա նոյեմբերի 1-ին, ժամը 13:00-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի պուրակում»,- հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը:

1148