Հաշված օրեր են մնացել Ամանորին։ Նոր տարին նոր սկիզբ է, որը լցված է նոր սպասումներով և հավատով։ Հատկապես հետաքրքիր է, թե ինչ են աստղերը հուշում Կանաչ փայտյա վիշապի տարում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար:
Խոյ
Մի փորձեք ամեն ինչ միանգամից անել: Հնարավոր է՝ չհասցնեք և բարենպաստ պահը բաց թողեք։ Եթե ինչ-որ բան մտացել եք, դա արեք հետևողականորեն: Սկսած գործը ավարտին հասցրեք: Օգտվեք ընտանիքի և ընկերների աջակցությունից:
Նոր տարում կարող եք ակնկալել ընտանիքում համալրում, հետաքրքիր ու օգտակար ծանոթություններ:
Սերն այս տարի կարևոր առաջնահերթություն է։ Կառուցեք ձեր միությունը սիրո և վստահության ամուր հիմքի վրա: Թույլ մի տվեք, որ քմահաճույքները կամ ժամանակավոր կրքերը փչացնեն այն:
Ցուլ
2024 թվականին պետք է կենտրոնանաք կարիերայի հետ կապված խնդիրների լուծման վրա։ Կարիք չկա սպասել ակնթարթային արդյունքների և հուսահատվել։ Եթե դուք շարունակեք ձեր ընթացքը, Վիշապը ձեզ առատաձեռն կպարգևատրի:
Նրանց համար, ովքեր արդեն հասել են իրենց կարիերայի և ֆինանսական բարձունքին, երկնային հովանավորը խորհուրդ է տալիս սկսել նոր բիզնես և ավելի շատ նվիրվել ստեղծագործականությանն ու անձնական կյանքին:
Չնայած տարին նահանջ է, նրանք, ովքեր կորոշեն օրինականացնել իրենց հարաբերությունները, կունենան ամուր և հուսալի ընտանիք։
Երկվորյակներ
Երկվորյակները կկարողանան իրականացնել իրենց բոլոր ցանկությունները։ Բայց նույնիսկ եթե աստղերը բարենպաստ են, մի կարծեք, թե ամեն ինչ այդքան հեշտ է լինելու։
Մի մոռացեք ձեր հարազատների մասին. նրանք կարող են ձեր օգնության, փոխըմբռնման, փորձի կարիքն ունենալ:
Դուք երաշխավորված եք ունենալ հակառակ սեռի ուշադրությունն ու հիացմունքը: Վիշապի տարին ձեզ գրավչություն և զգայունություն կպարգևի։ Սերը առաջին հայացքից, ամենայն հավանականությամբ, կլինի ամառվա վերջին։ Իսկ աշնանը դուք կվայելեք ռոմանտիկա ու քնքշություն։
Խեցգետին
Դուք ստիպված կլինեք անցնել բազմաթիվ փորձություններ: Անհանգստանալու կարիք չկա. տուրբուլենտության շրջանը կփոխարինվի տաք երկրներում հանգստով։
Եթե կարողանաք կառավարել ձեր զգացմունքները, կարող եք բարձրանալ կարիերայի սանդուղքով:
Ազատորեն ընդունեք փոփոխությունները: 2024 թվականին ստիպված կլինեք ակտիվանալ և վճռական գործել սիրային ոլորտում։ Մի հապաղեք ձեր պլանների հետ կապված. եղեք նախաձեռնող և ակտիվ: Ամառը սիրո մեջ թեժ է լինելու։
Առյուծ
Այս նշանի ներկայացուցիչները պետք է մտածեն հարաբերությունների մասին ոչ միայն սիրելիների, այլեւ ընկերների ու գործընկերների հետ։ Ձեզ համար բարենպաստ պահ է այդ հարաբերությունները բարելավելու, նոր ծանոթություններ փնտրելու, շփման սահմաններն ընդլայնելու համար։
Ժամանակահատվածը բարենպաստ է նաև վաղուց դրված նպատակներին հասնելու համար։
Ձեր էներգիայով ու ներքին երջանկությամբ դուք կգրավեք անկեղծ ու ջերմ հարաբերություններ։
Ընտանեկան միություններում կտիրի խաղաղություն և ներդաշնակություն։ Իսկ նրանց համար, ովքեր նոր են պատրաստվում օրինականացնել իրենց հարաբերությունները, աշունը ամենաիդեալական ժամանակն է։
Կույս
Ողջամիտ Կույսերը ստիպված կլինեն ավելի արագաշարժ դառնալ, սովորել կատարել գործերը, որոնք նոր տարում ձնագնդի պես թափվելու են իրենց գլխին։
Եթե դուք արժանապատվորեն անցնեք փորձությունները, սկսեք ուշադրություն դարձնել ձեր ֆիզիկական և հոգեկան առողջությանը, դուք կպարգևատրվեք: Ներդաշնակությունն ու հանգստությունն աննկատ չեն մնա։ Կարևորը՝ նույնիսկ բարդ իրավիճակները կոնֆլիկտի չհասցնելն է։
Եթե ամուրի եք, ապա մինչեւ աշուն կներքաշվեք սիրավեպում։ Դուք կհեղեղվեք վառ զգացմունքներով։ Արժե ընտրություն կատարել, հակառակ դեպքում ձեր զգացմունքները կսառչեն։ Այդ իսկ պատճառով ավելի լավ է հետաձգել հարսանիքը մինչև նոյեմբեր, ստուգելու ձեր որոշումը։
Կշեռքներ
Նախաձեռնող Կշեռքները կկարողանան հարստանալ։ Նրանց գայթակղիչ հեռանկարներ են սպասում։ Նույնիսկ նշանի այն ներկայացուցիչները, ովքեր հուսահատվել են, առատաձեռն ֆինանսական պարգևներ կստանան։
Եվ եթե դուք փնտրում եք ձեր երկրորդ կեսին, ապա անպայման կգտնեք այն: Վիշապը պաշտպանում է օդային այս նշանին և հաջողություն է բերում նրան։
Բարությունն ու պարզությունը կլցնեն ձեր հարաբերություններն այս տարի:
Գարունը ձեզ հետաքրքիր հանդիպումներ կպարգեւի, իսկ ամառը ձեր հարաբերությունները նոր զգացողություններով ու հույզերով կգունավորի։
Կարիճ
Կարիճներին ներքին կերպարանափոխություն է սպասվում։ Ստիպված կլինեք հասկանալ ինքներդ ձեզ և ձեզ շրջապատող աշխարհը: Այն բաները, որոնք նախկինում ձեզ հաճույք էին պատճառում, հետին պլան կմնան:
Տարվա տերը ձեզ նախապատրաստում է արժեքների և նոր հորիզոնների վերագնահատման:
Վիշապը ձեզ ճակատագրական հանդիպման հնարավորություն կտա, հատկապես տարեվերջին դրա հավանականությունը մեծանում է: Բայց ավելի լավ է խուսափել առցանց ծանոթություններից, քանի որ կարող են աղետալի հետեւանքներ ունենալ:
Աղեղնավոր
Ակտիվ Աղեղնավորները նույնպես փոփոխություններ կզգան։ Մի վախեցեք բարդ գործերի նախաձեռնությունից, օգտագործեք ձեր բնական ձեռներեցությունն ու վճռականությունը: Վիշապը կօգնի ձեզ իրականացնել համարձակ գաղափարներ։
Դուք մտնում եք խաղաղ սիրո և երջանկության գոտի: Այնուամենայնիվ, դուք ինքներդ պետք է պատասխանատվություն ստանձնեք ձեր սիրելիների համար: Եթե վստահ եք ձեր զգացմունքների վրա, ապա ամռանը կարող եք օրինականացնել ձեր հարաբերությունները։
Եթե դեռ ձեր սիրտը ազատ է, ձմռանը սպասեք հետաքրքիր ծանոթությունների։
Այծեղջյուր
Այս նշանի ներկայացուցիչներին սպասվում են տեղափոխություններ և աշխատանքի փոփոխություն։ Դուք պետք է ճկունություն ցուցաբերեք՝ ջրի վրա մնալու համար: Եվ նաև մի անտեսեք հարազատների օգնությունը։
Բացի այդ, Այծեղջյուրները արժեքավոր դասեր կքաղեն, որոնք թույլ կտան ձեռք բերել նոր հմտություններ և փորձ:
Կայունությունն ու պրագմատիզմը լավ են: Բայց սիրո կրակն արժե վառել: Վիշապը ձեզնից սպասում է զգացմունքների պայծառություն և սիրո բոց: Ի վերջո, եթե փակվեք հարաբերություններից, կարող եք ողջ կյանքը միայնակ ապրել:
Հարաբերությունները պահանջում են նաև նորություն, քնքշության և սիրավեպի պահեր, որպեսզի սիրո բոցը բորբոքվի նոր թափով։
Ջրհոս
Ջրհոսները լրջորեն պետք է վերաբերվեն իրենց առողջությանը։ Վերանայեք ձեր ապրելակերպը, կարգավորեք ձեր սննդակարգը և ավելի շատ ժամանակ զբոսնեք մաքուր օդում:
Տարին բազմաթիվ մարտահրավերներ է խոստանում։ Բայց եթե հետևողականորեն մոտենաք խնդիրների լուծմանը, հաջողության կհասնեք։
2024 թվականին սիրային ոլորտը համակարգված ու հեշտ կզարգանա հատկապես տարվա առաջին կիսամյակում։ Կառուցեք ձեր հարաբերությունները վստահության և փոխադարձ հարգանքի վրա։
Միայնակները կլանված կլինեն նոր ծանոթություններով ու կարճ ճանապարհորդություններով։ Հենց այդ ժամանակ կարող է ճակատագրական հանդիպում տեղի ունենալ, որը կփոխի ձեր կյանքը:
Ձուկ
Ձկների համար 2024 թվականը շատ լավ փոփոխություններ կբերի։ Սա թունավոր միջավայրից, ֆինանսական բեռից, երկարաժամկետ պարտավորություններից ազատվելու շրջան է, որոնք թույլ չեն տվել խորը շնչել։
Ցանկացած փոփոխություն ընդունեք ժպիտով ՝ լինի դա տեղափոխություն, աշխատանքի փոփոխություն, նոր հոբբի: Ձեր կատարած յուրաքանչյուր գործողության համար ձեզ մեծ պարգև է սպասում:
Այս տարի ձեր բախտը կբերի սիրո հարցում։ Գարնանը հարաբերություններն ամրապնդելու հնարավորություն կա։ Եթե անցյալ տարի թյուրիմացություն է եղել, ապա այս տարի դուք կկարողանաք մոտեցման նոր ձև գտնել ձեր զուգընկերոջ նկատմամբ և ամրապնդել միությունը։