«Ծնողներիս հետ խորհրդակցելուց հետո որոշեցի «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայել: Լավ ծրագիր է, առաջինն ու ամենագլխավորը՝ հայրենիքդ ես պաշտպանում, քո լուման ունենում երկրիդ անվտանգության ապահովման գործում, և ծառայությունդ էլ վարձատրվում է՝ աշխատավարձ ես ստանում: Անկեղծ լինենք՝ այսօր կայուն աշխատավարձով կայուն աշխատանք այնքան էլ հեշտ չէ գտնելը: Բանակից հետո շատ երիտասարդներ հասնում են  օտար ափեր՝ աշխատանք գտնելու հույսով: Ծրագիրն ինչ-որ առումով կնպաստի, որ իրենք հայրենիքում մնան, ծրագրի ավարտին տրամադրվելիք հինգ միլիոն պատվովճարն էլ կարող է ֆինանսական հենք դառնալ տարբեր ձեռնարկումների համար: Ես մտադրվել եմ գումարը տան համար ներդնել, քանի որ իմ ամեն նպատակ ու երազանք իմ երկրի հետ է շաղկապված»։

«Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառու Գարիկ Խաչատրյան

«Գրավիչ պայմաններ են՝ կայուն աշխատավարձ, զինծառայողների համար սահմանված բազմաթիվ արտոնություններ… Կարող ես  բնակավայրիդ մոտ ծառայել. համ ընտանիքիդ թև ու թիկունք կլինես, տունդ կպահես, համ էլ հայրենիքդ կպաշտպանես:

Այժմ քննությունների ենք պատրաստվում՝ մասնագիտական, շարային, ֆիզպատրաստություն, որին կհաջորդի ատեստավորումը… Այսինքն՝ քո մասնագիտական որակներից, ֆիզիկական տվյալներից է մեծապես կախված աշխատավարձիդ բարձրանալը, ինչը, կարծում եմ, լրացուցիչ խթան է անընդմեջ կատարելագործվելու: Սոցիալական գործոնը կարևոր բաղադրիչ է, բայց չէի ցանկանա, որ զուտ գումարի համար լիներ ծառայությունը. հայրենիքն անգին է…»։

«Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառու Սեյրան Բարսեղյան

848