
Երեւանի ՔՊ խմբակցության քարտուղար, ավագանու անդամ Նուարդ Վարդանյանը երեկվա նիստում «Ժամանակակից արվեստի թանգարան» ՀՈԱԿ-ի կանոնադրության փոփոխությունը հաստատելու մասին նախագիծ էր ներկայացրել։
«Սույն նախագծով առաջարկում եմ «Ժամանակակից արվեստի թանգարան» ՀՈԱԿ-ին կազմակերպել երիտասարդ նկարիչների ու արվեստի մյուս վարպետների գործերի անվճար ցուցադրություններ. պետության կարևոր գործառույթն է ստեղծագործելու ու արարելու բարենպաստ միջավայր ապահովել երիտասարդ արվեստագետների համար», - ասել էր Վարդանյանը։
Նա նաև սիրո կոչ էր արել. «Այս մթնոլորտում աշխատելը ես վստահ եմ, որ անկախ նրանից ընդդիմադիր ես, թե իշխանություն՝ որևէ մեկի համար հաճելի չէ», - նշել էր նա և հավելել. «Միայն սիրո պայմաններում կարող ենք մենք մեր պետությունը շենացնել»։
Մանրամասները՝ տեսանյութում