

Երևանի ավագանու նիստում կրքերը թեժացան, երբ Նուարդ Վարդանյանը իր ելույթի ժամանակ միացրեց ձայնագրություն հիշեցնելու, թե նախկինում ծառերի փոխարինման գործընթացի վերաբերյալ ինչ է ասել «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանը, ով այդ ժամանակ միջամտեց տեղից:
Քաղաքապետը ձայնից զրկեց Քրիստինա Վարդանյանին երկրորդ անգամ կոպտերեն կանոնոկարգը խախտելու համար:
«Մարդիկ ցանկանում են ի ցույց դնել, թե դուք ինչ եք խոսել ու ինչ եք խոսում հիմա, այնքան ցավոտ է դա ու այնքան դժվարընկալելի է, որ չեք կարողանում չընդհատել: Լռեք և լսեք ձեր իսկ խոսքը 2020 թվականին և հիմա ու բավ է մանիպուլացնեք և սուտ խոսեք»,- ասաց Տիգրան Ավինյանը:
Նուարդ Վարդանյանը դիմեց Քրիստինա Վարդանյանին. «Երբ մարդը, որևէ բան սխալ է անում և դիմացինը նրան փորձում է այդ սխալը ասել, մարդու մոտ առաջին ռեակցիան ագրեսիան է: Ես հասկանում եմ, որ ձեր ռեակցիան ագրեսիվ է, դա բնական է, բայց ես ուզում եմ, որ իմ ելույթը չխանգարեք, քանի որ երբ դուք խոսում եք, ես չեմ խանգարում ձեզ»:
Նուարդ Վարդանյանը անդրադարձավ նաև «Մայր Հայաստան» խմբակցության անդամների ելույթներին. «Ամիսներ շարունակ, այստեղ լուռ նստած, հանդուրժում եմ բարբաջանքներ: Ես հարց ունեմ ձեզ, պարոնայք. դուք հայելու մեջ նայելուց, այստեղ խոսելուց, սեղաններին Արցախի մասին կենացներ ասելիս հիշու՞մ եք, թե ոնց եք Արցախին վերաբերվել, կամ ձեր քաղաքական հայրերը ոնց են վերաբերվել»:
Մանրամասները տեսանյութում