«Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը իր ֆեյսբուքյա էջում գրել է՝ 
 

Պատճառ ունեմ տրամադրություն չունենալու, այդ թվում՝ անձնական պատճառ, համազգային պատճառ, սակայն, կյանքը շարունակվում է, եւ ՊԵ՛ՏՔ Է շարունակվի։ Ու հեռու եմ այն մտքից, որ ինձ իրավունք է վերապահված իմ վատ տրամադրությունը տիրաժավորել, մանավանդ պարտադրել այլոց։ Ավելին։ Երբ տեսնում եմ, որ մարդիկ (թեկուզ եւ սիրտները ծանր) ուրախանում են, ջանք են թափում, որպեսզի ուրախացնեն իրենց զավակներին, մերձավորներին, որ սիրտները "լեն" պահեն՝ իրոք ուրախանում եմ, որ մարդիկ չեն կորցրել կամքը, չեն կորցրել հույսը, չեն կորցրել հավատը, չեն կորցրել սերը։ Ի վերջո, չեն կորցրել մարդկությունը։

Իսկ նրանք, ովքեր հերիք չի "նաֆսոտած" են ուրիշի ուրախության վրա, ու նաեւ հարկ են համարում նյուսֆիդը մնդռել իրենց սեւուխավար հոգու ու մտքի առկայծումներով, թե բա "ինչ տոն, հացը հարամ ա, էլ պրծավ, վե՛րջ, հիշողություն եք կորցրել", էս եք արել, էն եք արել եւ այլն։ Բայց ո՞վ եք դուք։ Դրանք առնվազն ազնիվ չեն, կամ լավ մարդ չեն, կամ չեն հասկանում, թե ինչ են խոսում ու ինչ են անում։ Ու շատ վատ բան են անում, ասեմ իմանաք։

Իսկ Վրաստան մասսայական գնալը Նոր Տարի նշելու համար պայմանավորված է ոչ այնքան մեր տուրիստական, հյուրանոցային, ռեստորանային բիզնեսի՝ գյոռմամիշի բնազդներով (ինչը, սակայն, ցավալի փաստ է), այլ այդ ասածս կոնտինգենտի "նաֆսից" հեռու մնալու մղումով։ Թե բա "տոնածառ խի՞ եք դրել, խի՞ եք ժպտում, խի՞ եք ուտում, խի՞ եք խմում"։ Տո զահառումա՛ր, սուսուփուս վերընկեք տեղներդ, այ ղառղառ անտերներ, ի՞նչ եք մարդկանց նաֆասին չոքել։ Մի քիչ մարդաշնորհքի մեջ տեղավորվեք, էլի․․․․

837