Մահացել է ռուս հայտնի դերասան Յուրի Սոլոմինը
89 տարեկանում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, «Малый» թատրոնի գեղարվեստական ղեկավար Յուրի Սոլոմինը: Նա մահացել է հիվանդությունից հետո։
Հունվարի 9-ին Սոլոմինը դուրս էր գրվել հիվանդանոցից, որտեղ գտնվում էր անցյալ տարվա նոյեմբերի 6-ից։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր թատրոնի տնօրեն Թամարա Միխայլովան, նա ինսուլտ էր տարել։
Յուրի Սոլոմինը ծնվել է 1935 թվականի հունիսի 18-ին։ Նա սովետական եւ ռուս հայտնի դերասան էր, ռեժիսոր, թատրոնի ուսուցիչ։ 1988 թվականից՝ Ռուսաստանի պետական ակադեմիական «Малый» թատրոնի գեղարվեստական ղեկավարը, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ։
11 Հունվար, 2024 19:20
1941