Այսօր Շվեյցարիայի Դավոս քաղաքում մեկնարկել է Ուկրաինայում խաղաղ կարգավորման հեռանկարներին նվիրված 4-րդ համաժողովը։

Շվեյցարիայի ԱԳՆ-ի տվյալներով՝ այս միջոցառմանը մասնակից պետությունների թիվը շուրջ 80 է, ինչը զգալիորեն ավելի շատ է, քան 2023 թվականին Դանիայում, Սաուդյան Արաբիայում և Մալթայում տեղի ունեցած նմանատիպ հանդիպումներում։

Միջոցառմանը մասնակցում է նաև ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Դավոսում քննարկման հիմնական թեման «խաղաղության բանաձև»-ն է, որն առաջարկել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Այս ծրագիրը պարունակում է տասը կետ, ներառյալ ռուսական զորքերի դուրսբերումը Ուկրաինայի ողջ տարածքից, ռուս ռազմական հանցագործների պատիժը, Ռուսաստանի կողմից Ուկրաինային հատուցումների վճարումը և այդ պետությանը անվտանգության միջազգային երաշխիքների տրամադրումը։

1257