Զարմանք եւ տարակուսանք կա այն հռետորաբանության վերաբերյալ, որին նաև վարչապետը իր արձագանքը տվեց, այս մասին ԱԺ ճեպազրույցում հայտարարեց Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի հետ բանակցություններին։

«Ամբողջ պայմանագիրը եւ թեզերը վերաբերում են երկու կողմերին (խմբ.- Հայաստանին և Ադրբեջանին)։ Չկա թեզ, չկա մի բան պայմանգրի մեջ, որ վերաբերում է մի կողմի»,- ասաց Սիմոնյանը` Սեյրան Օհանյանի պնդումը համարելով տրամաբանությունից դուրս։

«Դուք չե՞ք նկատել, որ այն ամենը, ինչ որ անում է հարեւան երկրի ղեկավարը՝ անում է հայելային, կրկնելով այն, ինչ հայկական կողմը արել է այս տարիների ընթացքում։ Այսինքն՝ Ալիեւը խոսում է մի բանի մասին, որպեսզի հակակշիռ ստեղծի այն նարատիվներին, որ մենք 30 տարի ստեղծել ենք։ Մենք ասել ենք, որ Նախիջեւանը և Ղարաբաղը Հայաստան են, մենք ասել ենք, որ Բաքվում գնալու ենք թեյ խմենք եւ իրենք ասել են, որ գալու են Սեւանում…», - ասաց ԱԺ նախագահը եւ հավելեց. «Զանգեզուրի միջանցքի մասին կետ խաղաղության պայմանագրում չկա եւ չի կարող լինել»։

Սիմոնյանը նաեւ չբացառեց, որ Ադրբեջանի հետ կարող են լինել նաև ուղիղ բանակցություններ։

4088