Աֆղանստանում կործանված ինքնաթիռը մասնավոր բժշկական տարհանման չվերթ էր իրականացնում թայլանդական Պատայայից Մոսկվա՝ երկու տեխնիկական վայրէջքներով: Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է Թաիլանդի Ուտապաո օդանավակայանի աղբյուրը։ Օդանավակայանը գտնվում է Պատայա առողջարանային քաղաքից 40 կմ հեռավորության վրա:
«Ինքնաթիռում եղել է ծանր հիվանդ, Ռուսաստանի քաղաքացի, ում Պատայայի հիվանդանոցներից մեկից տեղափոխում էին Ռուսաստան: Նրան ուղեկցել է ամուսինը, անհատ ձեռներեց, նույնպես Ռուսաստանի քաղաքացի, որը և վճարել է չվերթի կատարման համար», - գործակալությանը հայտնել է աղբյուրը։
Գործակալության զրուցակիցն ավելացրել է, որ բացի ամուսնական զույգից, օդանավում եղել են բժշկական բրիգադն ու ինքնաթիռի անձնակազմը։
SHOT թելեգրամյան աղբյուրը փոխանցմամբ՝ Falcon 10 ինքնաթիռի անձնակազմը ռադարներից անհետանալուց 25 րոպե առաջ հայտնել է, որ վառելիքի պաշարը սպառվում է, և որ որոշել է վայրէջք կատարել Տաջիկստանի օդանավակայանում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Աֆղանստանում մասնավոր թռիչք իրականացնող ուղևորատար ինքնաթիռ Է կործանվել։ Զոհվել է 6 մարդ։