Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեքշաբթի օրը՝ հունվարի 23-ին, Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ․ այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ տելեգրամյան ալիքը։

Լավրովն ու Գուտերեշը ձեռքսեղմումից հետո ուղղվել դեպի ՄԱԿ-ի կենտրոնակայանում տեղակայված ընդունելության սենյակ։ Բանակցություններն անցկացվել են փակ դռների հետևում։

Հստակեցվում է, որ կողմերը առարկայորեն քննարկել են Ռուսաստանի և ՄԱԿ-ի համագործակցության մի շարք ասպեկտներ, ինչպես նաև միջազգային օրակարգի առանցքային հարցեր։

«Երկու կողմերը նշել են համաշխարհային քաղաքականության մեջ ՄԱԿ-ի կենտրոնական համակարգող դերի հետագա ամրապնդման կարևորությունը՝ հաշվի առնելով անդամ երկրների կարծիքների ամենալայն շրջանակը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

449