Գազայում զոհերի թիվը հասել է 26,083-ի

Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերի 7-ից պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման նոր փուլի սկզբից ի վեր զոհերի թիվը հասել է 26,083-ի: Այդ մասին անկլավի առողջապահության նախարարությունը հայտնել է իր թելեգրամյան ալիքում:
Ըստ հաղորդագրության՝ տուժել է ևս 64,487 մարդ։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է Իսրայելին Գազայում պաղեստինցի խաղաղ բնակիչների սպանության համար:
«Իսրայելի ռազմական գործողությունները զանգվածային ավերածություններ են առաջացրել և խաղաղ բնակիչների սպանել այնպիսի մասշտաբներով, որոնք աննախադեպ են գլխավոր քարտուղարի պաշտոնում ծառայելուս ընթացքում», - ասել է Գուտերեշը:
26 Հունվար, 2024 17:48
334
ՀԱՄԱՍ-ը զգուշացնում է, որ Գազայի շրջափակումը կազդի մնացած պատանդների վրա
08 Մարտ, 2025 18:28
ՀԱՄԱՍ-ը մերժել է Գազայի հատվածում հրադադար հաստատելու առաջարկը
19 Օգոստոս, 2024 16:28
ԱՄՆ-ը կրկին վետո է կիրառել Գազայում հրադադարի մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի ընդունման նկատմամբ
21 Փետրվար, 2024 16:54