
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Գազայի հատված մարդասիրական օգնության ներմուծումը դադարեցնելու Իսրայելի որոշման հետեւանքները բացասաբար կանդրադառնան ոչ միայն անկլավի բնակիչների, այլեւ այնտեղ մնացած իսրայելցի պատանդների վիճակի վրա։ Այս նախազգուշացումը տարածել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը։
«Այս քաղաքականության շարունակությունը բացասաբար կանդրադառնա ինչպես պաղեստինցիների, այնպես էլ պատանդների վրա, քանի որ նրանք կկանգնեն սննդի և դեղորայքի պակասի առջև այնպես, ինչպես Գազայի բնակիչները» -ասվում է հայտարարության մեջ, որը հրապարակվել է Telegram ալիքում։
ՀԱՄԱՍ-ը հավելել է, որ Իսրայելի իշխանություններին «լիովին պատասխանատու է համարում Գազայի շրջափակման հետևանքների համար» և նրանց մեղադրում է «պատանդների ճակատագրի նկատմամբ անտարբերության մեջ»։
Հունվարի կեսերին Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը Եգիպտոսի, Կատարի և ԱՄՆ-ի միջնորդությամբ պայմանավորվել են Գազայում հրադադար մտցնել, որն ուժի մեջ է մտել հունվարի 19-ին։