Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը հոսպիտալացվել է. հայտնի է պատճառը
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը հոսպիտալացվել է վիրահատության պատճառով։ Այս մասին ասված է ուրբաթ՝ հունվարի 26-ին, Բուքինգհեմյան պալատի հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ թագավորը պլանային բժշկական միջամտության կենթարկվի շագանակագեղձի մեծացման պատճառով։
Տեղեկությունն այն մասին, որ Մեծ Բրիտանիայի թագավորը վիրահատության կարիք կունենա, հայտնվել է անցյալ շաբաթ։ Պարզաբանվել է, որ հայտնաբերված նորագոյացությունը բարորակ է եղել, ինչի արդյունքում բժիշկները որոշել են ուղղիչ պրոցեդուրա իրականացնել։
26 Հունվար, 2024 18:47
793