

Մոսկվայում ձերբակալվել է միլիարդատեր, Ռուսաստանի Դաշնության ձիթայուղի արտադրության խոշորագույն ընկերության սեփականատեր Կարեն Վանեցյանը, Նրան են պատկանում են Ideal և Oleina ապրանքանիշերը։
Ըստ ռուսական SHOT-ի՝ նախորդ երեկոյան Մոսկվայի ոստիկանությունը Նովի Արբատում բերման է ենթարկել Հայաստանի և Շվեյցարիայի 55-ամյա քաղաքացի Կարեն Վանեցյանին։
Նշենք, որ Կարեն Վանեցյանը ՀՀ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի հորեղբոր որդին է, որի նկատմամբ 2018 թվականին Հայաստանում քրեական հետապնդում է հարուցվել փողերի լվացման դեպքի առթիվ և վերջինիս կալանավորելու միջնորդությունը դատարանը բավարարել է նախորդ տարվա նոյեմբերին։
Քննիչների տվյալներով՝ 2018-ին Վանեցյանը ձեռք է բերել և տնօրինել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 12,5 տոկոս բաժնետոմսերը՝ 15,5 միլիոն դոլարով, որոնք փաստացի պատկանել են Սերժ Սարգսյանի փեսային՝ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին։
Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ առաջիկա օրերին տեղեկության վերաբերյալ մեկնաբանություն կտան։
Հավելենք, որ մեր տեսանյութը պատրաստվել է մինչ Կարեն Վանեցյանի հայ փաստաբանների հայտարարությունը, որոնք հերքել են ռուսական ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունը, սակայն չեն անդրադարձել Վանեցյանի անվան շուրջ առաջացած աղմուկին։
Գեղամ Ադյան