Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մարտի 13-ին հանդիպել է ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի շրջանավարտների հետ:

Ողջունելով հյուրերին Հայաստանի խորհրդարանում՝ Սարգիս Խանդանյանը շնորհակալություն է հայտնել մեր երկրի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության համար:

«Հայաստանի խորհրդարանն աշխարհի, ինչպես նաեւ Եվրոպայի ամենաերիտասարդ խորհրդարաններից մեկն է»,- նշել է հանձնաժողովի նախագահը՝ ներկայացնելով հյուրերին խորհրդարանի կառուցվածքը, իր գլխավորած հանձնաժողովի գործունեությունը:

Նա խոսել է մեր երկրի որդեգրած արտաքին քաղաքականության, հարեւան երկրների հետ հարաբերությունների մասին:

Անդրադառնալով Հայաստանի աշխարհագրական դիրքին ու առանձնահատկություններին, մեր երկրին սահմանակից պետություններին՝ Սարգիս Խանդանյանը համառոտ ներկայացրել է Հայաստանի պատմությունը՝ անկախություն ձեռք բերելուց մինչեւ մեր օրերը:

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը պատասխանել է հյուրերի հարցերին, որոնք վերաբերել են Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությանը, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող բանակցություններին:

Հյուրերը շրջայց են կատարել խորհրդարանում, եղել ԱԺ նիստերի դահլիճում:

108