
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իշխանության գալուց ի վեր, կանցլեր Ֆրիդրիխ Մերցի գլխավորած Գերմանիայի նոր կառավարությունը հաստատել է Իսրայել զենքի արտահանումը գրեթե 4 միլիոն եվրոյի չափով:
Araratnews.am-ի փոխանցմամբ՝ DPA գործակալության այս մասին հայտնել է՝ հղում անելով երկրի էկոնոմիկայի նախարարությունը, որոնք տրամադրվել են Բունդեսթագի ձախ կուսակցության խմբակցության պատգամավոր Դեզիրե Բեքերի հարցմանն ի պատասխան։
Մայիսի 7-ից հունիսի 10-ը հրեական պետությանը զենքի մատակարարումներ են թույլատրվել՝ ընդհանուր առմամբ 3,986 միլիոն եվրոյի չափով: Գերմանիայի կառավարությունը վերջին ժամանակներում առաջին անգամ հրապարակայնորեն հայտարարել է Իսրայել զենքի արտահանման ծավալի մասին:
Նախկինում կաբինետը հղում էր կատարել զենքի արտահանման վերաբերյալ տեղեկատվության գաղտնիությանը։
Գերմանիայում, Գազայի հատվածում ստեղծված իրավիճակի կապակցությամբ, ավելի ու ավելի բարձր են դառնում Իսրայել զենքի մատակարարման վրա էմբարգո կիրառելու կոչերը։