Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Թամազյանի ուղեկցությամբ՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է հայ-իրանական սահմանին գտնվող Ագարակ անցակետ։ Կատարած շրջայցի ընթացքում տեղում հետևել են մաքսակետի գործունեությանը, ինչպես նաև շինարարական հրապարակում ծանոթացել են իրականացվող շինարարական աշխատանքներին։

ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը տեղեկացրել է, որ անցակետի շինարարական աշխատանքներն ակտիվ փուլում են։ Անցակետի արդիականացումից հետո ակնկալվում է, որ կստեղծվի միջազգային չափորոշիչներին համապատասխան մաքսային սահմանային անցակետ, որը հագեցած է լինելու ժամանակակից սարքավորումներով:

Նախատեսվում է, որ վերակառուցումից հետո կավելանան բեռնատարների հոսքուղիները, ինչի արդյունքում տրանսպորտային միջոցների թողունակությունը կկրկնապատկվի։

119