Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ իր ելույթում արված հայտարարությունը, նշել է, որ եթե Ռուսաստանի նախկին նախագահի խոսքերը նման նյարդային արձագանք են առաջացնում ամերիկացի առաջնորդի մոտ, դա նշանակում է, որ Ռուսաստանը ամեն ինչում ճիշտ է։

«Եթե Ռուսաստանի նախկին նախագահի որոշ խոսքեր նման նյարդային արձագանք են առաջացնում ԱՄՆ-ի հզոր նախագահի մոտ, դա նշանակում է, որ Ռուսաստանը ամեն ինչում ճիշտ է և կշարունակի գնալ իր սեփական ճանապարհով», - գրել է Մեդվեդևը իր Telegram ալիքում՝ փոխանցում է Araratnews.am-ը։

Ավելի վաղ Մեդվեդևը, մեկնաբանելով ամերիկացի առաջնորդի խոսքերը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի հասնելու համար իր կողմից սահմանված 50-օրյա ժամկետը կրճատելու մասին, ասել էր, որ Թրամփը «վերջնագրերի խաղ» է խաղում Ռուսաստանի հետ, և որ սա սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ «սեփական երկրի հետ»։

480