
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կիևի ռեժիմի ներկայացուցիչներն այցելում են Փարիզ՝ քննարկելու «կամավորների կոալիցիայի» զորքեր Ուկրաինա ուղարկելու հնարավոր հետևանքները։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«Կարծես թե ուկրաինական ֆաշիստական ռեժիմի ղեկավարությունը ժամանել է Փարիզ՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչների հետ քննարկելու, թե քանի դագաղ են պատրաստ ընդունել «կամավորների կոալիցիայի» զորքերը Ուկրաինա ուղարկելուց հետո»,- գրել է Մեդվեդևը սոցցանցերում անգլերենով՝ Araratnews.am-ի փոխանցմամբ։
Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկիի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել էր իր Փարիզ ժամանման մասին։ Նա նշել էր, որ հանդիպումներ է նախատեսել ԱՄՆ ներկայացուցիչների հետ, որոնք այժմ գտնվում են Ֆրանսիայում։