Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանը համարժեք պատասխան կտա, եթե Եվրամիությունը սահմանափակի ռուս դիվանագետների տեղաշարժը։ Այս մասին «РИА Новости»-ին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Եվրոպական խնդիրների վարչության տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովը։

Նա նշել է, որ Մոսկվան ուշադիր հետևում է ԵՄ անդամ պետությունների գործողություններին և չի բացառում, որ ռուս դիվանագետների վերաբերյալ առաջարկվող նախաձեռնությունը կարող է իրականացվել։

«Մենք ռուս դիվանագետների տեղաշարժի ազատության սահմանափակման սպառնալիքը համարում ենք բացահայտ բախման քայլ, որը, եթե իրականացվի, կհանգեցնի վճռական, համարժեք և ամենակարևորը՝ անխուսափելի պատասխան քայլերի»,- ընդգծել է Մասլեննիկովը։

73