
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը ֆեյսուքի իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրել.
Շատ ափսոս, տատ. հպարտ եմ քեզնով, շնորհակալ եմ, լույսերի մեջ մնաս...
1958թ. ԵՊՀ Մաթեմատիկայի ֆակուլտետն ավարտելուց հետո տատիկս 45 տարի դասավանդել է Ալավերդու թիվ 5 դպրոցում։ 7 տարի տնետուն շրջում եմ քաղաքում։ Հարյուրավոր մարդիկ ինձ իրենով են ճանաչել։ Անասելի հպարտություն եմ զգացել` լսելով իրեն ուղղված վեհ խոսքերը քաղաքի բոլոր թաղամասերում։ Չափազանցրած չեմ լինի` տատս մեծ անուն և հետք է թողել` կրթելով սերունդներ։
Տատս դարբնի պես հղկել է ինձ, կրթել, դաստիարակել։ Անհագ և անսահման սիրել եմ նրան, ինքն ինձ` ավելի։ Տատս ինտելեկտի և բարության տիպար էր։ Գրքերը տեղափոխելիս երեկ մայրս պատահաբար գտել է մոռացված ինչ-որ նամակներ, որ գրել եմ տատիս 5 տարեկան հասակում` արտահայտելով մեծ սերս իր հանդեպ` նոր-նոր սովորած լինելով տառերը։ Դրանք ծածուկ պահվել էին 27 տարի։
Ժամանակը կանգ առնելու հատկություն չունի։ Շատ ափսոս, տատ։ Հպարտ եմ քեզնով։ Շնորհակալ եմ։ Հանգչիր խաղաղությամբ...