Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Եվրոպական եռյակի» երկրների (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա) հետ բանակցությունները կորցրել են իրենց իմաստը, քանի որ եվրոպացիները չեն կարող արդյունավետ քայլեր ձեռնարկել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը լուծելու համար:

Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին։

«Այժմ իմաստ չունի բանակցել եվրոպացիների հետ, քանի որ նրանք չեն կարող վերացնել պատժամիջոցները կամ որևէ այլ բան անել: Եթե նրանք փորձեն իրականացնել հետադարձ մեխանիզմը (որը ենթադրում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների վերականգնում Իրանի դեմ), դա նրանց համար վերջը կլինի», - ասել է նա բրիտանական Financial Times թերթին տված հարցազրույցում:

122