Կասեցվել է Հյուսիսային պողոտայում գործող սննդի կետը

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի կողմից Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին ներկայացված դիմումի համաձայն՝ այս պահին վերահսկողություն է իրականացվում այդ կազմակերպությանը պատկանող բոլոր 30 հանրային սննդի կետերում:
«Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի Երևանի Հյուսիսային պողոտա 18/77 հասցեում գործող մասնաճյուղում իրականացվող վերահսկողության ընթացքում ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները հայտնաբերել են սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի անհամապատասխանություններ:
Այսպես՝
- հանրային սննդի կառույցի առաստաղները կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը,
- հատակի որոշ հատվածներ չեն ունեցել հարթ մակերես, չեն եղել նորոգ վիճակում,
- Սննդամթերքի պահման դուռը և գույքի մի մասը չեն եղել նորոգ վիճակում, հեշտությամբ չեն մաքրվ ու ախտահանվել, և պատրաստված չեն եղել հարթ, մաքրվող, կոռոզիայի չենթարկվող նյութերից:
- պատերը չեն ունցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող և ոչ թունավոր նյութերից:
Մասնաճյուղի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար:
19 Հունիս, 2025 13:19
272
Շոյգուի երրորդ անգամ այցելել է Հյուսիսային Կորեա՝ վերջին երեք ամիսների ընթացքում
17 Հունիս, 2025 12:35
Նախագահն ընդունել է Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների բարձր ներկայացուցիչների պատվիրակությանը․ տեսանյութ
03 Հունիս, 2025 18:32
Խորհրդարանում հյուրընկալվել են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի ԱԳՆ ներկայացուցիչները
03 Հունիս, 2025 16:16
ՃՏՊ Իսակովի պողոտայում․ կա տուժած
18 Հունիս, 2025 11:01
Վթար Արշակունյաց պողոտայում․ 58-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է
16 Հունիս, 2025 17:55
Գայի պողոտայում գտնվող այգուն հարակից շինությունում հայտնաբերվել է տղամարդու մшրմին
16 Հունիս, 2025 13:41
Կասեցվել է «Պիցցա Տաշիր»-ի ևս 2 մասնաճյուղի արտադրական գործունեությունը
18 Հունիս, 2025 18:34
Կասեցվել է «Պիցցա Տաշիր»-ի ևս 2 մասնաճյուղի արտադրական գործունեությունը
18 Հունիս, 2025 18:34
«Տաշիր» առևտրի կենտրոնի դիմաց մեքենայում հայտնաբերվել է տղամարդու դի
05 Սեպտեմբեր, 2023 02:46
Մահացած վիճակում «Տաշիր» բժշկական կենտրոն տեղափոխված 6 ամսական երեխայի գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
28 Փետրվար, 2023 19:33