Ես կարծում եմ` առաջին ջութակի դերը կարող են երեք նախարարությունները լինեն` ԱԻՆ, Առողջապահություն, Սոցապ,- այսպես արձագանքեց ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը Araratnews.am-ի դիտարկմանը, թե պատերազմական այս օրերին նպատակահարմար չէ՞, որ հեռուստատեսությամբ ցուցադրվեն նաև ուսուցողական հաղորդումներ` առաջին օգնություն ցուցաբերելու, և ընդհանրապես արտակարգ իրավիճակի ժամանակ քաղաքացիների վարքագծի, ինչու չէ, նաեւ զենք հավաքելու մասին։ 

«Շատ կարևոր դիտարկում է»,- նկատեց պատգամավորը` հիշեցնելով սոցապ նախարարության օրինակը:  «Ինչպես ընտրությունից առաջ սոցապը կարողանում էր  փոքրիկ տեսահոլովակներով մանրակրկիտ ներկայացնել, թե ինչպես պետք է իրականացնել քվեարկությունը, այնպես էլ այս պարագայում պետք է հեռուստաընկերությունները հանրությանը իրազեկող, ուսուցանող հաղորդումներ, հոլովակներ ցուցադրեն, որպեսզի մարդիկ կարողանան և առաջին օգնություն ցույց տան, և ճիշտ կողմնորոշվեն պատերազմի ժամանակ»:

 

Պատգամավորը խոստացավ, որ հարցը կբարձրացնի և պաշտոնական գրությամբ կդիմի վերը նշված գերատեսչություններին: «Աստված առաջ, երբ պատերազմն ավարտվի մեր հաղթանակով` ամեն բան պետք է վերանայվի»,- եզրափակեց խոսքը Լիլիթ Ստեփանյանը: 

 

Մենք ուսումնասիրեցինք «Տեսալսողական հաղորդումները ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ» օրենքը, բայց այնտեղ չգտնելով մեր հարցերի պատասխանները փորձեցինք կապ հաստատել «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողվի» (ՀՌՀ) հետ, սակայն ոչ մի մեկի հետ կապ հաստատել չհաջողվեց: 

 

Հայկ Մագոյան

 

 

 

 

252