
The Guardian թերթը, վկայակոչելով վերլուծական կենտրոնի զեկույցը, իր նյութում պնդում է, որ Մոսկվան, Պեկինը և Թեհրանը ուղղակի վտանգ են ներկայացնում Մեծ Բրիտանիայի տարածքների համար և նույնիսկ Իռլանդիայի տարածքով հարձակում են նախապատրաստում Լոնդոնի վրա։
Ըստ The Guardian-ի՝ Լոնդոնը անմիջական սպառնալիքների է բախվում Իռլանդիայի Հանրապետությունում Մոսկվայի, Չինաստանի և Իրանի ներկայության պատճառով։ Ընդ որում, իբր ամեն ինչում մեղավոր է Դուբլինը, որը անբավարար ուշադրություն է դարձնում անվտանգությանն ու եվրոպական պաշտպանությանը։
«Մեծ Բրիտանիան իր անվտանգությանը սպառնացող վտանգի է բախվում «կուլիսներում»՝ Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի ներկայության պատճառով Իռլանդիայի Հանրապետությունում։
Նյութում նշում է, որ Մեծ Բրիտանիան պետք է ընդլայնի իր օդային և ռազմածովային ներկայությունը Իռլանդիայում՝ Մոսկվայից իբր աճող սպառնալիքին դիմակայելու համար։