Հայաստանի շախմատի ակադեմիայում օրերս կայացել է Աշոտ Անաստասյանի հիշատակին նվիրված Հայաստանի արագ շախմատի առաջնությունը: Լավագույն արդյունքը ցույց են տվել գրոսմայստերներ Մանուէլ Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը և Զավեն Անդրիասյանը՝ 7 հնարավորից վաստակելեով 6 միավոր: Լրացուցիչ ցուցանիշներով չեմպիոնի կոչմանն արժանացել է Մանուէլ Պետրոսյանը: Հայ գրոսմայստերն իրավունք է ստացել մասնակցելու արագ շախմատի աշխարհի առաջնությանը։ Փոխչեմպիոն է դարձել Շանթ Սարգսյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Զավեն Անդրիասյանը: Առաջնության արդյունքներով Վահե Դանիելյանը զբաղեցրել է 4-րդ, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը՝ 5-րդ հորիզոնականը: Վետերանների շրջանում լավագույն արդյունքը ցույց է տվել Աշոտ Նադանյանը: Կանանց շրջանում լավագույն արդյունքը ցույց է տվել Աննա Խաչատրյանը, իսկ մինչև 16 տարեկան պատանիների շրջանում՝ Վահե Սուքիասյանը:

248