Պատգամավոր Հայկ Կոնջորյանը այսօր  ԱԺ նիստում  խոսելով միջնորդություններից, նշեց, որ ընդդիմությունը չի մասնակցում դատական իշխանությունների ձևավորմանը և արհամարհում է իրենց ձայն տված ժողովրդի մանդատը:

 

«Երբ դուք մեղադրում եք, որ դատական իշխանությունը գտնվում է ՔՊ-ի վերահսկողության ներքո, դրա համար ձեր միջնորդությունները չեն բավարարում, եթե այդպես է՝ ՔՊ-ի պատգամավորների միջնորդությունները ինչու՞ չեն բավարարում: Կարող է դա նրանից է, որ հակառակը՝ դատական իշխանությունը անկախ է և՛ իշխանությունից, և՛ ընդդիմությունից: Ի դեպ, մեր ուզածը հենց դա է, որ դատական իշխանությունը անկախ լինի»,- ասաց Կոնջորյանը:

Նա, անդրադառնալով Ագնեսա Խամոյանի հայտարարություններին, նշեց. «Մեզ ասում եք՝ աչք ենք փակում կեղծ թղթերի վրա, ենթադրյալ կեղծ թղթերի վրա: Մարդ կա կեղծ թղթերով նախագահ ընտրվեց, նախագահ էր աշխատում 10 տարի, հիմա էլ պարզ ա, թե ում հանձնարարություններով եք գալիս այստեղ խոսում»:

 

900