Հիլարի Քլինթոնը Թաքեր Կառլսոնին «Պուտինի ստերը կրկնող թութակ» է անվանել

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնն արձագանքել է հայտնի հեռուստալրագրող Թաքեր Կառլսոնի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հարցազրույցին՝ Fox News-ի նախկին հաղորդավարին անվանելով «օգտակար ապուշ»: Այս մասին գրում է thehill.com-ը:
«Նա ասում է բաներ, որոնք ճիշտ չեն։ Նա թութակի պես կրկնում է Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայի մասին ստերը, այնպես որ ես չեմ հասկանում, թե ինչու Պուտինը պետք է նրան հարցազրույց չտար»,- ասել է նա:
Նշենք, որ Կառլսոնը հայտնել է, որ Պուտինի հետ հարցազրույցը կհրապարակի այս գիշեր (Երևանի ժամանակով 03:00-ին- խմբ.):
08 Փետրվար, 2024 19:27
973