Քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Տիգրան Գեղամյանն այսօր ներկայացրեց մայրաքաղաքի շրջաններում նստարանների վերականգնման ուղղությամբ արված քայլերը։

Ավան․ վերանորոգվել է 60, տեղադրվել՝ 60 նստարան

Աջափնյակ․ տեղադրվել է 100 նստարան

Արաբկիր․ վերանորոգվել է 350 նստարան

Դավթաշեն․ վերանորոգվել է 160, հիմնանորոգվել՝ 30 նստարան

Էրեբունի․ վերանորոգվել է 136, տեղադրվել՝ 53 նստարան

Կենտրոն․ վերանորոգվել է 30, տեղադրվել՝ 200 նստարան

Մալաթիա-Սեբաստիա․ վերանորոգվել է 565, տեղադրվել՝ 295 նստարան

Նոր Նորք․ վերանորոգվել է 600, տեղադրվել՝ 216 նստարան

Նորք-Մարաշ․ վերանորոգվել է 15 նստարան

Նուբարաշեն․ վերանորոգվել է 82, տեղադրվել՝ 50 նստարան

Շենգավիթ․ վերանորոգվել է 105 նստարան

Քանաքեռ-Զեյթուն․ վերանորոգվել է 105, տեղադրվել՝ 120 նստարան

 

Քաղաքապետը հանձնարարեց նստարանների մասով ունենալ հստակ ստանդարտներ։

 

345