Օրեր առաջ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն անդրադարձել էր շրջանառվող խոսակցություններին Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Ճամբարակ համայնքների անձնագրային ծառայությունները փակելու վերաբերյալ։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից  պարզաբանել էին, որ միգրացիայի ոլորտում նախաձեռնվել են խորքային բարեփոխումներ։

Նշվում է, որ բարեփոխումների համատեքստում նպատակ է դրվել տարածքային անձնագրային ծառայությունները վերածել տարածքային ստորաբաժանումների, որտեղ կմատուցվեն ոչ միայն անձնագրային, այլև այլ ծառայություններ՝ կացության կարգավիճակների դիմումների ընդունում, ապաստանի հայցերի ընդունում, ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու վերաբերյալ դիմումների ընդունում և այլն։

Այսօր առավոտյան Վարդենիսում մի խումբ բնակիչներ բողոքի ակցիա էին իրականացրել, նշելով, որ փոփոխություններով կդժվարանա իրենց կյանքը։ Գեղարքունքի մարզպետ Կարեն Սարգսյանը Araratnews-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին գնում է բնակիչների հետ հանդիպման և ավելի ուշ մեկնաբանություն կտա։

Հիշեցնենք, որ օրեր առաջ լուրեր էին տարածվել, թե Վարդենիսը դատարկվում է, ինչը կեղծ է։

523