Ադրբեջանի ԱԳՆ-ն ԱՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Միխալկոյին հրավիրել է նախարարություն և այդ կապակցությամբ տարածվել է մամլո հաղորդագրություն, որում նշվում է, որ սահմանամերձ շրջաններ զանազան եվրոպական պաշտոնական և ոչ պաշտոնական պատվիրակությունների նմանատիպ այցերն առանց բացառության, իրականացվում են Ադրբեջանի նկատմամբ ատելություն սերմանելու և անհիմն ադրբեջանաֆոբիա հրահրելու նպատակով։

Առանձնապես մտահոգիչ է այն փաստը, որ «հեռադիտակային ​​դիվանագիտության» այս ակտիվությունը նկատվում է այն ժամանակ, երբ սահմանին աննախադեպ անդորր է  տիրում. Ադրբեջանը և Հայաստանը լուրջ քայլեր են ձեռնարկում վստահության ամրապնդման ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում ևս մեկ անգամ ընդգծվել է, որ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը, որը հակասում է ձեռք բերված նախնական պայմանավորվածություններին, լուրջ մտահոգություն է առաջացնում։
 
 

 

362