ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները փետրվարի 6-ին օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Սարի թաղի 56-ամյա մի բնակիչ տանը ապօրինի զենք-զինամթերք է պահում:

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում փետրվարի 13-ին, դատարանի որոշմամբ, քրեական հետախույզները և քննիչները նշված տանը խուզարկություն են կատարել:

ՆԳՆ ոստիկանության հաղորդմամբ՝ հայտնաբերվել են տարբեր տրամաչափերի 125 փամփուշտ, «ԱԿՍ 74» տիպի 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգ՝ պահեստատուփով, առանց գործարանային համարի երկփողանի հրացան, ազդանշանային ատրճանակ, սվին-դանակ, «Ֆ-1» և «ՌԳԴ-5» տիպի նռնակ, «ՏՕԶ» տիպի հրացանի 48 փամփուշտ, ինքնաձիգի պահեստատուփ և ինքնաձիգի հարվածային մեխանիզմ:

Քաղաքացին ձերբակալվել և տարվել է ոստիկանության Էրեբունու բաժին:

Կատարվում է նախաքննություն:

312