Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է հերթական թալանի՝ պետությանը վերադարձնելու մասին. «Հայաստանի Հանրապետությունից 2010 թվականին հափշտակված, նույն տարվա ընթացքում իրականացված գնահատման համաձայն՝ 1 միլիարդ 755 միլիոն դրամ արժեքով «Ռադիո» ՓԲ ընկերությունը (հայտնի է Նորատուսի ալեհավաքներով, ունի ռազմավարական նշանակություն) վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը»,- գրել է Փաշինյանը:

Ի դեպ, խոսքը Սերժի փեսա Միշիկի թալանի մասին է, և սա «գողոնի» մի փոքր մասն է միայն: Ըստ դատախազության՝ վերջինս իր հանցավոր խմբի հետ միասին ՀՀ-ից թալանել է շուրջ 350մլն դոլար արժողության գույք:

Հիշեցնենք, որ դեռևս անցյալ տարվա վերջին ֆեյսբուքյան իր գրառմամբ Փաշինյանը խոստացել էր առաջիկայում «հատիկ առ հատիկ» հեշթեգով ներկայացնել արդեն իսկ պետությանը վերադարձված գույքերի ցանկը՝ ազդարարելով, որ ապօրինի ձեռք բերած գույքի գործընթացը սկսված է ու գնալու է մինչև վերջ: #հատիկ առ հատիկ

 

1175