![](https://araratnews.am/admin/images/1739453789.jpg)
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ մարզերի լողավազաններում նախատեսվածից շատ դպրոցահասակ երեխաներին լողի անվճար ուսուցման ծրագրում ընդգրկելու ցանկությամբ, ինչպես նաև մարզերում լող մարզաձևի մասնագիտական կրթություն ունեցող մարզիչ-մանկավարժների սակավությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում:
Հիմնավորման համաձայն՝ 2024-2025 թթ. փորձնական ծրագիրը նախատեսվում էր իրականացնել հանրապետությունում գործող լողավազաններից 9-ում՝ այդ թվում Կապանում և Էջմիածնում երկուական, մեկական Վանաձորում, Մեծամորում, Հրազդանում, Իջևանում և Ապարանում, սակայն 2024 թ. նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթը շահել է միայն Արագածոտնի մարզի Արագած համայնքի լողավազանը: Որոշմամբ՝ յուրաքանչյուր տարի լողավազաններում լող մարզաձևով կզբաղվեն յուրաքանչյուր լողավազանում դպրոցահասակ երեխաների 2 տարիքային 3-ական խումբ՝ 1-ին տարիքային խմբում կընդգրկվեն 8-12 տարեկան երեխաները, 2-րդ տարիքային խմբում՝ 13-17 տարեկանները: 1-ին տարիքային յուրաքանչյուր խմբում պարապողների առավելագույն քանակը 12-ն է, իսկ 2-րդում՝ 10-ը: 1-ին և 2-րդ տարիքային խմբերում պարապմունքները կանցկացվեն շաբաթական 3 օր՝ յուրաքանչյուր պարապմունքը 1 ժամ տևողությամբ:
Ծրագիրը կիրականացվի 9 ամիս անընդմեջ տևողությամբ, մարզումների իրականացման ժամանակահատվածը կորոշվի լողավազանի ղեկավարության հայեցողությամբ:
Որոշման ընդունմամբ առավել շատ դպրոցահասակ երեխաներ լողալ կսովորեն և կներգրավվեն սպորտի մեծ նվաճումների գործընթացում: Նաև կապահովվի ՀՀ մարզերում լողի մարզիչների պահանջվող թիվը: