Կարմիր ծովում անվտանգ առևտրային նավագնացության ապահովման համար Եվրամիությունը ռազմական գործողություն կսկսի Եմենի հուսիների դեմ։

Որոշումն ընդունել են ԵՄ արտաքին գործերի նախարարները․ գրում է Bild-ը։ Մասնավորապես, Գերմանիան արդեն Եմենի ափեր է ուղարկել «Հեսսեն» ֆրեգատը, որում գտնվում է Բունդեսվերի շուրջ 250 զինվորական:

Նշենք, որ Եմենի հուսիները ՀԱՄԱՍ-ի դեմ Իսրայելի ռազմական գործողության մեկնարկից հետո աջակցել են այդ շարժման գրոհայիններին: Հաղորդվում է, որ 2023 թվականի նոյեմբերից Իրանի աջակցությամբ հուսի ապստամբները սկսեցին հարձակվել Կարմիր ծովով անցնող նավերի վրա։ Սկզբում հարձակման էին ենթարկվում միայն Իսրայելի հետ կապված նավերը, սակայն հետագայում նշանառության տակ ընկան նաև այլ երկրների, այդ թվում՝ ամերիկյան նավերը։ 

Հիշեցնենք, որ Սուեզի ջրանցքով և Կարմիր ծովով ուղին Եվրոպայի և Ասիայի միջև ամենակարճ ճանապարհն է։

427