Ամսաթիվ պայմանավորված չունենք հաջորդ հանդիպման մասին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝անդրադառնալով ադրբեջանական կողմի հետ հանդիպմանը:

Նա հիշեցրեց, որ դելիմիտացիայի գործընթացը բարդ գործընթաց է: «Քարտեզ ասելիս պետք է հասկանանք, որ խոսքը պետք է գնա բացառապես տոպոգրաֆիկ քարտեզների մասին, որոնք պրոֆեսիոնալ քարտեզներ են»,- ասաց նա և նշեց, որ իրականության մեջ դելիմիտացիայի գործընթացը միայն քարտեզների հետ աշխատանք չէ։ Դա առաջին հերթին իրավական հիմքի ու հենքի բացահայտումն է, որի վրա կազմվել է այս կամ այն քարտեզը, ընդ որում ամեն մարմին չէ, որ իրավունք է ունեցել Խորհրդային Միության ժամանակ քարտեզ կազմելու»,- ասաց նա։

 Ինչ վերաբերում է հանդիպումների մասին ոչ ամբողջական ինֆորմացիա տրամադրելուն և այլ շահարկումներին, փոխվարչապետն ասաց. «Դիլետանտական է այն մոտեցումն առ այն, որ մենք կարող է գնանք, հանդիպենք   և իրար ինչ-որ բան հանձնենք, դա ուղղակի շատ նայիվ է և դիլետանտական մոտեցում է։  Բացի այդ, մենք որոշումների կայացման սահմանադրական կարգեր ունենք, որոնցից չենք կարող շեղվել. ասել, որ գնացել են ու թաքուն են պահել, ուղղակի անիմաստ խոսակցություն  է»։

 

 

 

 

332