Փետրվարի 19-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ 17 փողոցում գործող «Հին Ջրվեժ» ռեստորանային համալիրում գողություն է տեղի ունեցել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ռեստորանային համալիրի տնօրեն ներկայացած 56-ամյա Մարգարիտ Բ․-ն ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 01։30-ից մինչև 09։30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք բացել են ռեստորանային համալիրի հանդիսությունների սրահի ալյումինե պատուհանը, մտել ներս և դրամարկղի սրահից գողացել չհրկիզվող պահարանը։

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, ռեստորանում էլ հայտնել են, որ գողացված «սեյֆում» եղել է մի քանի մլն դրամ։

497