Երբ մենք բնակարանների հայտարարագրման որոշումը կայացրեցինք, հիշում եմ՝ բավականին հոռետեսություն կար, թե ինչքանով դա կաշխատի, բայց գիտեմ, որ շուրջ 21 հազար քաղաքացի հայտարարագրել են, որ վարձով բնակարան են տալիս։ Այս մասին այսօր կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը ավելացրեց, որ 15392 հազար քաղաքացի ներկայացրել են շուրջ 21 հազար հայտարարություն, այսինքն մեկ անձը մի քանի հայտարարություն կարող էր տալ բնակարանը վարձով տալու վերաբերյալ։ «‎Բայց այս թիվը համեմատել ենք նախորդ տարվա հետ, նայել ենք՝ համընկնում են, թե ոչ, և իննսուն և ավելի տոկոսը չեն համընկնում, և մեր օրենքը գործել է»,֊ ասաց նա։

374