ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն, որն ըստ ԶԼՄ-ների վերջին տեղեկությունների արդեն պայմանագիր է կնքել Մադրիդի «Ռեալի» հետ և առաջիկա ամռանը կմիանա թիմին, հարկային հատուկ արտոնություններ կստանա։ Այս մասին հաղորդում է Sport.es-ը։

Հաղորդվում է, որ Մադրիդի համայնքը (CAM) ներկայացրել է օրենք, որն ուժի մեջ կմտնի 2024 թվականի հուլիսի 1-ից, ըստ որի այն մարզիկները, ովքեր կմիանան մադրիդյան ցանկացած թիմի, կազատվեն գանձվող հարկերի 20%-ի վճարումից, որոնք նախատեսված են թե՛ ֆինանսական գործարքների, թե՛ անշարժ գույքի գնման պարագայում։

Այս արտոնությունից օգտվելու համար մարզիկը պետք է վերջին հինգ տարում բնակված չլինի Իսպանիայում։

Աղբյուր  ArmSport.am

865