Ալեքսեյ Նավալնիի մարմինը հանձնել են մորը
ՌԴ ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի մարմինը հանձնել են մորը՝ Լյուդմիլա Նավալնայային։ Այդ մասին X-ի միկրոբլոգում գրել է քաղաքական գործչի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը։
Նա շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր պահանջել են Ալեքսեյ Նավալնիի մարմինը փոխանցել ընտանիքին։ Յարմիշը նշել է, որ հուղարկավորությամն մասին տեղեկատվությունն ավելի ուշ կլինի․
«Մենք չգիտենք, թե արդյոք իշխանությունները կխոչընդոտեն այնպիսի հուղարկավորության իրականացմանն, ինչպիսին ընտանիքն է ցանկանում, և որին արժանի է Ալեքսեյը»,- նշել է Յարմիշը:
Ալեքսեյ Նավալնին մահացել էր փետրվարի 16-ին ուղղիչ գաղութում։ ՌԴ Դաշնային քրեակատարողական ծառայությունը հաղորդել էր, որ կատարվել են բոլոր անհրաժեշտ վերակենդանացման միջոցառումները, որոնք դրական արդյունք չեն տվել։
25 Փետրվար, 2024 00:31
1793
Մհեր Գրիգորյանն ու Ալեքսեյ Օվերչուկը ստորագրել են հայ-ռուսական տնտեսական համագործակցության հանձնաժողովի 24-րդ նիստի արձանագրությունը
17 Դեկտեմբեր, 2025 17:11
Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ժամանել է Երևան
17 Դեկտեմբեր, 2025 15:27
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ժամանել է Երևան
17 Դեկտեմբեր, 2025 14:40
Նավալնիի կինը ցանկանում է առաջադրվել ՌԴ նախագահական ընտրություններում
21 Հոկտեմբեր, 2024 16:13
Վիլնյուսում մուրճով հարձակվել են Նավալնիի համախոհ Լեոնիդ Վոլկովի վրա․ լուսանկար
13 Մարտ, 2024 20:18
Նավալնին մահացել է բնական մահով․ Նարիշկին
06 Մարտ, 2024 03:25