Հեռուստալրագրող Նաիրի Հոխիկյանն իր ֆեյսբուքի էջում գրում է.

«Ինչո՞ւ և ինչպե՞ս է փակվել Բերձորի ճանապարհը.

ՀՀ ՊՆ-ն հայտարարում է Բերձորի ճանապարհը քաղաքացիական տեղաշարժի համար ժամանակավորապես փակելու մասին, իսկ թիկունքում նորից սկսվում է անհանգստություն ու անկումային տրամադրություն:

«Հաստատ վիճակը շատ վատ է, որ փակել են...»,-լսում ես տարբեր կողմերից:

Իրականում պաշտոնապես հայտարարվել է՝ «Շուշի-Բերձոր ճանապարհի որոշ հատվածներ միայն քաղաքացիական բնակչության համար ժամանակավորապես փակ են» թշնամու դիվերսիոն ջոկատներին հայտնաբերելու և ոչնչացնելու համար:

Ի՞նչ է սա նշանակում ավելի պարզ: Պատերազմների ժամանակ երկու կողմերն էլ դիվերսիոն-հետախուզական ջոկատներ են ուղարկում հակառակորդի կողմից հսկվող տարածք: Չկարծեք, թե հայկական բանակը միայն նստած սպասում է ադրբեջանական հարձակումներին, որ պաշտպանվի: Թշնամին նույնպես ամեն կերպ ձգտում է ներթափանցել մեր կողմից հսկվող տարածքներ՝ հետախուզական տեղեկությունների և մեր զորքի թիկունքում խուճապ տարածելու համար:

Որպես կանոն՝ ի տարբերություն կանոնավոր բանակի հետևակի, դիվերսիոն ջոկատները գործում են գաղտնի և քաոսային շարժով: Եթե թշնամու դիվերսիոն ջոկատները՝ 15-20 կամ թեկուզ 50 հոգանոց ջոկատներով պայմանականորեն կարողացել են ներթափանցել Բերձորի հարակից տարածք, ապա դրանց բացահայտման և ոչնչացման համար նախ պետք է ապահովել խաղաղ բնակիչների անվտանգությունը, ինչն էլ արվում է:

Պատերազմական իրավիճակներում ճանապարհներ փակելը, սահմանափակելը, հսկողության պայմանների խստացումը նորմալ երևույթներ են»:

723