Ռուսաստանի Դաշնության մարզերում սկսել են փակվել LG-ի, Bosch-ի և Sony-ի մասնագիտացված խանութները։ Այդ կապակցությամբ նրանք սկսել են վաճառել մնացած ապրանքները, գրում է «Կոմերսանտ» թերթը:

Տեխնիկական աջակցության ներկայացուցիչների խոսքով՝ որոշ խանութներ բաց կլինեն մինչև ամառ։ Փակ խանութների փոխարեն արդեն հայտնվում են Թուրքիայի և Չինաստանի մատակարարների վաճառքի կետերը։

Պարբերականը պարզաբանել է, որ փետրվարի սկզբին LG-ն ու Sony-ն փակվել են մայրաքաղաքի Afimall City առևտրի կենտրոնում։ LG-ի փոխարեն այնտեղ կարող է գումար աշխատել թուրքական Arcelik ընկերության Grundig-ը։ Ինչպես պարզաբանել են LG-ի ներկայացուցիչները, փակման պատճառները մատակարարման խնդիրներն են։

Sony-ն հաստատել է նաև Amifall City առևտրի կենտրոնում խանութի փակումը։ Ապրանքանիշի երեք մանրածախ վաճառքի կետերը կշարունակեն գործել Մոսկվայում մինչև ամառ՝ ապրանքերը վաճառելու համար:

 

 

317