«Արցախբանկ» ՓԲԸ հաճախորդների քարտային հաշիվներին փոխանցված 2020 թվականի հոկտեմբեր ամսվա աշխատավարձերից վարկային պարտավորությունների մարման գծով գանձումներ չեն կատարվել:

Այս մասին «Արցախպրես» լրատվական գործակալության՝  «Արցախբանկ» ՓԲԸ–ի վերաբերյալ սոցիալական ցանցերում տեղ գտած գրառումների և քննարկումների արդյունքում արված հարցմանն ի պատասխան հայտնել են ընկերությունից:

Ընկերությունը տեղեկացրել է, որ եզակի անձինք գանձումների խնդրով դիմել են բանկին, վերջիններիս  հարցերը տեղում պարզաբանվել են և, անհրաժեշտության դեպքում, կատարվել  ճշգրտումներ: Եթե իրականում հաճախորդների մոտ առկա են հարցեր, կարող են դիմել բանկին:

«Կցանկանայինք հավաստիացնել մեր  հաճախորդներին, որ «Արցախբանկ» ՓԲԸ-ն անում է ամեն հնարավորը իր հաճախորդների անխափան սպասարկումը իրականացնելու գործում: Հորդորում ենք բոլորին զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց և ստեղծված լարված պատերազմական իրավիճակում խառնաշփոթ չստեղծել»,- տեղեկացրել են ընկերությունից:

384