Ուզում եմ ևս մեկ անգամ արձանագրենք, որ լրջագույն խնդիր ունենք Հայաստանում ապրանքների որակների ստանդարտների բարձրացման հետ կապված, այս իմաստով մեծ անելիք ունենք և՛ օրենսդիր մակարդակում, և՛ գործադիր, և բնականաբար մեծ անելիք ունեն անելու տնտեսվարողները: Այս մասին այսօր ԱԺ նիստի ժամանակ ասաց պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը: 

«Բնականաբար այս ամենը, որակի բարձրացումը բխելու է տնտեսվարողների բիզնես շահերից: Եվ այս համատեքստում հարցը վերաբերում է վառելիքի շուկային։ Ձեր պաշտոնավարման ընթացքում ի՞նչ դինամիկա ունենք վառելիքի շուկայում, հատկապես որակի առումով, որովհետև խոսում ենք վարորդների հետ, նրանք ներկայացնում են մի իրավիճակ, երբ տարբեր լցակայաններում տարբեր որակի վառելիք են տրամադրում»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը։

Պատգամավորը նաև հետաքրքրվեց, թե ինչ է կատարվում շաքարի շուկայում, որին ի պատասխան Գեղամ Գևորհյանը նշեց. «Եկեք միանգամից ֆիքսենք՝ դեմպինգը վատ երևույթ է, շաքարի շուկայում եղել է այդ երևույթի հետ կապված տուգանք, որովհետև եթե 2023 թվականը հանենք, որտեղ քվոտայի խնդիր է եղել, մինչև 2022-ը շաքարի շուկայում մասնաբաժնի էական փոփոխություն է եղել»:

 

Մանրամասները տեսանյութում

1032