Այսօր՝ մարտի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մանուկ Աբեղյան 5 հասցեում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակի հարևանությամբ բնակվող բնակչի քարե պարիսպը փլուզվել է։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, փլուզման հետևանքով տուժածներ չկան, սակայն մոտ 50 մետր երկարությամբ 7 մետր բարձրությամբ պատը փլուզվել և թափվել է բնակչին պատկանող Nissan մակնիշի ավտոմեքենայի վրա՝ կոտրելով նաև գազախողովակը, ինչի պատճառով գազի արտահոսք է սկսվել։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված շինարարությունում կառուցապատողը Հրանուշ Ամիրյանն է, շինարարության թույլտվությունը տրվել է 2023 թվականի դեկտեմբերի 26-ին, որտեղ պետք է կառուցվի բազմաբնակարան էլիտար շենք։ Հեղինակային հսկողությունը իրականացնում է «Ճարտարապետական արվեստանոց ԶԱԱՐՏ» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը իրականացնում է «Շինինդուստրիա ԳՏԿ» ՍՊԸ-ն, իսկ կապալառուն «Գրին կոնստրակշն ՍՊԸ»-ն է:

Այլ մանրամասներ՝ սկզբնաղբյուրում:

584