ՆԳՆ ոստիկանության Հրազդանի բաժնի համայնքային ոստիկանները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի բնակիչ 51 և 54 տարեկան երկու տղամարդ, նախնական համաձայնության գալով, որոշել են էլեկտրական հոսանքի գործադրմամբ Մարմարիկ գետից ապօրինի ձուկ որսալ:

«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում մարտի 3-ին՝ ժամը 12:50-ին, վերոհիշյալ տղամարդիկ գետի ափին հայտնաբերվել, էլեկտրական հոսանքի գործադրմամբ ձուկ որսալու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղ ներկայացրել են ձուկ որսալու ցանցը՝ ամրացված էլեկտրական հոսանքի հաղորդալարով:

Հրազդանցի տղամարդիկ, ապօրինի ձուկ որսալու պարագաները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն»,- ասված է ՆԳՆ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

300