Հովհաննիսյանը և Բազեյանը հաղթանակով են մեկնարկել բռնցքամարտի վարկանիշային մրցաշարում

Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Իտալիայում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցումային առաջին օրը ռինգ են դուրս եկել 57 կգ քաշային Արթուր Բազեյանն ու 80 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը:
Երկու բռնցքամարտիկներն էլ գրագետ մենամարտ են անցկացրել ու 5:0 հաշվով հաղթել իրենց մրցակիցներին: Բազեյանն առավելության է հասել շվեցարացի Սեյֆեդին Լետայիֆի նկատմամբ, իսկ Հովհաննիսյանն ուժեղ է եղել Կանադան ներկայացնող Կեվեն Բեասեջոուրից:
Հաջորդ մենամարտում Արթուր Բազեյանը ուժերը կչափի Պուերտո-Ռիկոյի ներկայացուցիչ Ժոզե Տիրադոյի հետ, իսկ Ռաֆայել Հովհաննիսյանը կմենամարտի բելգիացի Նոա Հաջիտի հետ:
Մարտի 4-ին` երեկոյան, իր առաջին մենամարտը կանցկացնի 54 կգ քաշային Տաթևիկ Խաչատրյանը: Մրցակիցը չիլիացի Դենիսե Բռավոն է:
05 Մարտ, 2024 00:19
1336
Այժմ մենք հնարավորություն ունենք դադարեցնելու հակամարտությունների և մեր երկրների բնակիչների տառապանքների շղթան. Արթուր Հովհաննիսյան
30 Հունիս, 2025 19:13
Հայ Առաքելական սուրբ եկեղեցու իրական նվիրյալ հոգևորականները պետք է խոսեն ու կանգնեն ի պաշտպանություն արդարության, քրիստոնեության և պետականության․ Հովհաննիսյան
27 Հունիս, 2025 21:08
Հայ Առաքելական սուրբ եկեղեցին 1999-ի հոկտեմբերի 27-ին զավթած սրբապիղծների կլանը պետք է հեռանա․ Հովհաննիսյան
27 Հունիս, 2025 12:27
Արթուր Բազեյանը երկրորդ հաղթանակն է տարել Թաիլանդում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարում
29 Մայիս, 2024 02:41
Ալբերտ Բազեյանի խափանման միջոցը փոխվել է
21 Մարտ, 2024 16:43
Բռնցքամարտիկ Արթուր Բազեյանը երկրորդ հաղթանակն է տոնել Եվրոպական խաղերում
27 Հունիս, 2023 21:36